Սուրբ Վալենտինի օրվա 7 լավագույն նվերները
Սուրբ Վալենտինի օրըտարեց տարի դառնում է ավելի հանրաճանաչ տոն: Չնայած այս տոնի պատմությունը կապված է սրբի անվան հետ և ունի կաթոլիկ արմատներ, այն արմատակալել է ամբողջ աշխարհում: Աղջիկները և տղաները շնորհավորում են իրենց սիրելիներին և աշխատում են միասին անցկացնել ժամանակը:
Այս օրն արժե անցկացնել միասին` շնորհավորելով միմյանց տոնի կապակցությամբ: Իսկ որտեղ տոն, այնտեղ էլ՝ նվերներ: Շատերը չգիտեն, թե ինչով կարելի է ուրախացնել իրենց երկրորդ կեսին փետրվարի 14-ին: Ուղղակի իմացեք Ձեզ սիրելի մարդու հետաքրքրությունը և հոբբիները, կամ էլ ընտրեք մեկ այլ տարբերակ:
Բոլոր սիրահարների օրվա լավագույն նվերը:
1. Ծաղիկներ: Եթե Դուք աղջկան ծաղիկներ եք նվիրում, դա միշտ հաճելի է: Դա կլինի վարդի փունջ թե խոլորձ, այդքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ դա դուր գա Ձեր սիրելիին: Ծաղիկները կարելի է նվիրել տարբեր ձևերով. նվիրել ուղղակի փողոցում հանդիպելիս կամ սրճարանում` ռոմանտիկ մթնոլորտ ստեղծելով: Կարելի է նաև ծաղկի թերթիկներով զարդարել մահճակալը:
2. Խաղալիքներ: Յուրաքանչյուրին` ըստ իր ճաշակի. ինչ-որ մեկը սիրում է մեծ փափուկ արջուկ, մեկը՝ փոքրիկ նապաստակ, իսկ մեկ ուրիշն էլ՝ անհասկանալի ինչ-որ գազանիկ:
3. Քաղցրավենիք: Շոկոլադ, կոնֆետներ, մարմելադ. ամեն ինչ, ինչ սիրում է Ձեր սիրելի մարդը: Իսկ եթե Դուք վարպետ եք խոհանոցում, ապա կարող եք զարմացնել Ձեր երկրորդ կեսին Ձեր իսկ ձեռքով պատրաստած ինչ-որ համեղ թխվածքով:
4. Կինոդիտում: Եվ բացարձակապես պարտադիր չէ, որ ֆիլմը ռոմանտիկ կոմեդիա լինի: Դուք կարող եք միասին ժամանակ անցկացնել վերջին շարքում, հնարավոր է՝ լրիվ մոռանալով ֆիլմի մասին:
5. Փիսիկ: Շնիկ, նապաստակ, ինչ պատահի, նրանք բոլորն էլ շատ սիրելի են, և նրանց մասին Դուք երկուսով հոգ կտանեք:
6. Աքսեսուարներ: Աղջիկները սիրում են մատանիներ, ականջօղեր և թևնոցներ: Սրանք բոլոր սիրահարների օրվա լավագույն նվերներն են: Փետրվարի 14-ին տղամարդկանց կարելի է նվիրել աքսեսուարներ` գադջեթների և մեքենաների համար:
7. Հագուստ: Երկու զգեստ` նույն պատկերներով: Չէ՞ որ, շատ հաճելի է, երբ բոլորը տեսնում են, որ Դուք զույգ եք:
Նվերներ, որոնք չեն նվիրում բոլոր սիրահարների օրը:
Կան նշաններ և հավատալիքներ, որ ամեն մի նվեր չէ, որ կարող է ուրախություն պատճառել սիրահարներին: Օրինակ, ժամացույց չեն նվիրում, քանի որ դա ժամանակի սիմվոլն է, և հենց այն կանգնի, բաժանությունն անխուսափելի կլինի: Մարգարիտ նույնպես խորհուրդ չի տրվում նվիրել սիրելիին, քանի որ շատերը մարգարիտը համարում են արցունքի քար:
Բաժանություն գուշակող նվերներ են նաև սրբիչները, անձեռոցիկները և թաշկինակները: Եթե Դուք և Ձեր սիրելին սնոտիապաշտ եք, ապա հրաժարվեք նման նվերների ընտրությունից:
Հիշեք, ավելի կարևոր է ուշադրությունը, քան հենց նվերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը