
«Նապոլիի» հետ խաղում դրայվը և հոգեբանությունն ավելի կարևոր կլինեն տեխնիկայից և տակտիկայից. Մասիմիլիանո Ալլեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին կիսվել է սպասելիքներով` Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Նապոլիի» հետ խաղից:
«Թիմը 14 խաղ անընդմեջ հաղթանակ է տարել: Եթե մենք դա չանեինք, ապա հիմա դեռևս կհետապնդեինք առաջատարին: Մենք մրցաշրջանը շատ վատ սկսեցինք: Հիմա մենք ուղղել ենք դրությունն աղյուսակում, չնայած 2-3 միավոր քիչ ունենք, քան պետք է լիներ:
Վաղվա խաղում դրայվը և հոգեբանությունն ավելի կարևոր է տեխնիկայից և տակտիկայից:
Մաուրիցիո Սարրին իմ կոմպլիմենտների կարիքը չունի: Նա անհավանական բաներ է անում, ինչը նրանից ոչ ոք չէր սպասում: Նա իր աշխատանքով ապացուցել է, որ գերազանց մարզիչ է: Սարրին արժանի է միմիայն գովասանքի»,- ասել է Ալլեգրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը