
Բնական ճանապարհով սպիտակեցրեք ատամները

Ոչինչ չի կարող ավելի գայթակղիչ լինել, քան գեղեցիկ սպիտակ ատամները: fithacker կայքը ներկայացնում է երկու բնական բաղադրիչներ, որոնց միջոցով կարող եք բնական ճանապարհով սպիտակեցնել ատամները:
Խյուսը պատաստելու համար ձեզ անհրաժեշտ է
- 1 թ/գ քրքումի փոշի
- 1 թ/գ կոկոսի յուղ
- Մի քանի կաթիլ անանուխի յուղ
Բոլոր բաղադրիչները խառնեք և ստացված խյուսով ատամները լվացեք սովորականի պես: Որքան հաճախ օգտագործեք այս հնարքը, այնքան ավելի ակնհայտ կլինի արդյունքը:
Քրքումը հազարավոր տարիներ առաջ օգտագործվել է Հնդկաստանում՝ բժշկական նպատակներով: Դրա արմատներն ունեն բազմաթիվ օգտակար հատկանիշներ՝ սպիտակեցնում են, նվազեցնում են բորբոքային գործընթացները, համարվում են բնական հակաբիոտիկ, սպանում են բակտերիաները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը