Ամենատարօրինակ 5 վայրերը, որտեղ Wi-Fi կա
1. Էվերեստ
Երկրի ամենաբարձր կետը տարիներ շարունակ մի վայր էր, որտեղ նույնիսկ հեռախոսային կապ չկար: Հեռախոսային մի քանի կայաններ կառուցվեցին միայն 5 տարի առաջ: Բայց հետո բազային կայանում, ծովի մակարդակից 5100 մետր բարձրության վրա Wi-Fi հայտնվեց:
Այստեղ համացանցի առկայությունը պետք է ոչ միայն զվարճանքների, ընկերների հետ սելֆիներով փոխանակվելու, այլև անվտանգության համար: Դրա շնորհիվ հնարավոր է հետևել եղանակային փոփոխություններին կամ կապ հաստատել, եթե օգնության կարիք ունեք:
2. Հյուսիսային բևեռ
Արկտիկան, իհարկե, ճամփորդական շղթա չէ, բայց զբոսաշրջիկների պակաս այնտեղ երբեք չկա: Զբոսաշրջիկները, այնուամենայնիվ, Հյուսիսային բևեռից 80 կիլոմետր հեռու կարող են օգտվել Barneo Ice Camp-ի Wi-Fi-ից:
Աշխարհի հեռավոր անկյունում ռուսական Intel ընկերությունը դեռևս 10 տարի առաջ Wi-Fi էր տեղակայել:
3. Գոլանի բարձունքներ
Իսրայելական թեմատիկ Կֆար-Կեդամ այգում Wi-Fi սարքավորումները տեղակայված են շատ տարօրինակ սկզբունքով: Դրանք ամրացված են այն էշերի պարանոցներին, որոնք զբոսաշրջիկներին փոխադրում են շրջագայության ընթացքում:
Այգու մենեջերների կարծիքով՝ շրջագայությունների ընթացքում զբոսաշրջիկներն անպայման ցանկություն կունենան նշելու, թե որտեղ են, կամ ընկերների հետ կիսվելու իրենց տպավորություններով:
4. Աղի հանք
Wi-Fi-ը հասանելի է նաև մեկ այլ տուրիստական գոտում: Խոսքը Կրակովից փոքր-ինչ հեռու գտնվող Վելիչկա քաղաքի մասին է, որը հայտնի է իր աղի հանքերով: Մոտ 130 մետր խորությամբ կա ոչ միայն՝ համացանցի հնարավորություն, այլև՝ սարքավորումներ, որոնց միջոցով կարող եք էլեկտրոնային բացիկ ուղարկել երկրի ընդերքից:
5. Տիեզերք
Համացանցի հնարավորություն կա ոչ միայն երկրի վրա կամ դրա ընդերքում, այլև Տիեզերքում: Միջազգային տիեզերական կայանում ինտերնետ կապը գործում է արդեն ավելին քան 5 տարի: Այս կապի միջոցով տիեզերագնացներից մեկը սոցցանցերի միջոցով ասուլիս էր հրավիրել և պատասխանել էր հասարակ մարդկանց հարցերին: Ի դեպ, վարկած կա, ըստ որի՝ Տիեզերքում գործող կապի արագությունը գերազանցում է Երկրի վրա գործող օպերատորների առաջարկած կապերից բոլորին:
Ապագայում նախագծվում է տեղադրել Wi-Fi սարքավորումներ Virgin Galactiс կայանի վրա: Գուցե հենց այս կայանը դառնա առաջին տիեզերական տուրիստական գոտին:
Սիրարփի Աղաբաբյան