
«Դժվար է չհավատալ, երբ քեզ ասում են, որ դու գեղեցիկ ես և հանդիսանում ես լավագույնը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է հոգեբանական փաստարկի նշանակության մասին: Ֆրանսիացի մասնագետը գտնում է, որ խաղում շատ բան կախված է նրանից, թե ինչքանով է ֆուտբոլիստը կենտրոնացած:
«Կենտրոնացումն ամենակարևորն է ֆուտբոլում: Այն 80-90 տոկոս նշանակություն ունի: Դժվար է չհավատալ շրջապատի մարդկանց խոսքերին, երբ քեզ ասում են, որ դու գեղեցիկ ես և հանդիսանում ես լավագույնը: Ես իմ ֆուտբոլիստներին ասում են. «Կենտրոնացեք, 10 տարի հետո այս ամենը կավարտվի»:
Այնպես որ՝ կենտրոնացումը շատ կարևոր է»,- Զիդանը խոսքերը փոխանցում է Record-ը:
Զիդանը գլխավորել է «սերուցքայիններին» հունվարի սկզբին` փոխարինելով պաշտոնից հեռացված Ռաֆա Բենիտեսին: Նրա ղեկավարությամբ թիմը Պրիմերայում անցկացրել է 5 հանդիպում և հավաքել է 13 միավոր: Այս պահին «Ռեալը» 50 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը