Ինչպե՞ս տան պայմաններում մաքրել լյարդը
Լյարդը կարևորագույն օրգաններից մեկն է, այն առաջինն է, որ ալկոհոլի, դեղամիջոցների, յուղոտ կերակուրների չարաշահման և վատ էկոլոգիայի հարվածն իր վրա է վերցնում:
Լյարդի հիմնական գործառույթը ֆիլտրումն ու տոքսինների հեռացումն է: Այս օրգանի առողջությունից են կախված օրգանիզմում մի քանի գործընթացներ: Այդ իսկ պատճառով կարևոր է հետևել լյարդի առողջական վիճակին և ժամանակ առ ժամանակ մաքրել այն:
Լյարդի մաքրում՝ տնային պայմաներում
«Զմրուխտ» կոչվող բուժիչ հյութը հայտնի է շատերին, այն մաքրում է ոչ միայն լյարդը, այլև՝ աղիները: Բացի այդ, այս հյութն օգնում է նաև ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից:
Բաղադրություն
- 150 գ թարմ կաղամբ
- 1 կիտրոնի հյութ
- 25 գ նեխուրի կոթեր
- 1 տանձ
- կոճապղպեղի 2սմ-անոց արմատ
- 500 մլ չգազավորված ջուր
- Թարմ անանուխի մի քանի կաթիլ
Մանր կտրատեք կաղամբը, տանձը, նեխուրը, կոճապղպեղն ու ամբողջը լցրեք բլենդերի մեջ: Ավելացրեք մեկ բաժակ ջուրն ու լավ խառնեք: Ավելացրեք կիտրոնի հյութն ու մնացած ջուրը, ավելացրեք նաև անանուխի տերևները: Կրկին միացրեք բլենդերն ու մի քանի րոպե լավ հարեք: Ըմպելիքը պատրաստ է: Օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան, խմեք այս հյութը:
Հիշեք, որ լյարդի խնդիրներն առավել հեշտ է կանխարգելել, քան բուժել: Աշխատեք սահմանափակել վնասակար մթերքների օգտագործումը, ալկոհոլը, շատ շարժվեք, որպեսզի պահպանեք առողջությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը