
ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններն ավարտվել են. ՀՅԴ-ն կստանա երեք նախարարի և երկու մարզպետի պաշտոն

168.am–ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններն արդեն ավարտվել են, և ամենայն հավանականությամբ այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կհայտարարվի, թե որ պորտֆելներն է ՀՀԿ-ն զիջելու ՀՅԴ-ին:
Այսպիսով՝ մեր աղբյուրները պնդում են, որ ՀՅԴ-ին տրվելու է երկու մարզպետի և երեք նախարարի պաշտոն: ՀՅԴ-ին չի հաջողվել ստանալ իր ցանկալի՝ Մշակույթի և Արդարադատության նախարարների պորտֆելները:
ՀՅԴ-ն մարզպետ կունենա Շիրակի մարզում՝ ի դեմս Հակոբ Մաթինյանի, և Արագածոտնի մարզում՝ ի դեմս Գագիկ Գյոզալյանին:
ՀՅԴ-ին կտրվեն նաև Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարների պաշտոնները: Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կնշանակվի ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը, իսկ Կրթության և գիտության նախարար կնշանակվի Լևոն Մկրտչյանը: