Բաժիններ՝

6 ամենավտանգավոր մթերքները

Takprosto.cc կայքը կազմել է 6 ամենավտանգավոր մթերքների ցանկը:

1. Տրանսճարպեր: Սրանք չհագեցած ճարպեր են, որոնք ստացվում են արհեստական ճանապարհով բուսական յուղերից: Խոսքը մարգարինի և սպրեդի մասին է: Ճարպերի այս տեսակը վտանգավոր է մեր օրգանիզմի համար, նրանք ամբողջությամբ ազդում են նյութափոխանակության վրա՝ նպաստելով տոքսինների կուտակմանը:

Karag

Կերակրացանկում տրանսճարպերի պարբերաբար օգտագործման արդյունքում մեծանում է դիաբետի զարգացման, տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի նվազեցման, աթերոսկլերոզի զարգացման, ճարպակալման, քաղցկեղի զարգացման հնարավորությունը: Տրանսճարպեր պարունակում են մարգարինը, սպրեդը, մայոնեզը, տորթերը, թխվածքաբլիթները, սառեցված կիսաֆաբրիկատները, հալեցրած պանիրները:

Կարդացեք նաև

2. Շաքարի սինթետիկ փոխարինիչներ: Սրանք չափազանց վտանգավոր են առողջության համար: Դրանցից ասպարտամը 30 աստիճանի պայմաններում բաժանվում է ֆորմալդեհիդի, մեթանոլի և ֆենիլալանինի և առաջացնում է անքնություն, նյութափոխանակության խանգարումներ, գլխացավեր, հաճախասրտություն: Սախաչինը կանցերոգեն է, առաջացնում ուռուցքներ:

kaka

 

Իսկ սուկլամատն ալերգեն է: Գազավորված քաղցր ըմպելիքները, մաստակները, «դիետիկ» քաղցրավենիքը վտանգավոր հետևանքների արդյունք են: Եթե ցանկանում եք սահմանափակել շաքարի օգտագործումը, որպես այլընտրանք՝ օգտագործեք մեղր:

3. Նրբերշիկեղեն: Այս մթերքների քաշի 40 տոկոսը կազմում են ճարպերը, սուբմթերքները, ալյուրը, իսկ մնացածը գել է, որը հատուկ ապարատում սուբմթերքների հետ փոխազդեցության արդյունքում վերածվում է «մսի» կտորի: Համի, գույնի ուժեղացնողները, կոնսերվանտներն անում են իրենց գործը՝ լավ հոտ և համ ունեցող թուղթը պատրաստ է:

ersshik

4. Е-621: Այն մեծ քանակով ավելացնում են չիպսերի, սուխարիների, նրբերշիկեղենի, սինթետիկ համեմունքների մեջ, որոնք անվտանգ անվանել չի կարելի: Ձեզ վտանգի չենթարկելու համար ուշադիր կարդացեք մթերքների բովանդակությունը և խուսափեք այդպիսի մթերքներ գնելուց:

e621

5. Շոկոլադ և կարամել: Ներկայումս իսկական շոկոլադ հազվադեպ է հանդիպում: Առավել հաճախ վաճառվում են փոխարինիչներ, հիդրոճարպեր և ներկանյութեր: Նախընտրելի է գնել դառը շոկոլադ:

shokolad, karamel

6. Կիսաֆաբրիկատներ և արագ պատրաստվող մթերքներ: Եթե հաշվեք, թե որքան կրաբ է պատրաստվում և օգտագործվում աշխարհում, կստացվի, որ խեցգետինների քանակը չի հերիքի: Դրանցում խեղգետնի միս չկա, օգտագործվում է ձկան ֆարշ, ջուր, օսլա, ձիթապտղի յուղ, ինչպես նաև՝ մեծ քանակով արոմատիզատորներ, համ տվող միջոցներ:

fast food

6 самых вредных продуктов. И не говори потом, что тебя не предупреждали!

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս