
Մխիթարյանը դարձել է Եվրոպայի գոլային փոխանցումների առաջատար

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կատարած 17 գոլային փոխանցումներով գլխավորում է Եվրոպայի բոլոր մրցաշարերի արդյունքների ընդհանուր աղյուսակը:
Մխիթարյանը 9 գոլային փոխանցում է կատարել Բունդեսլիգայում, 2 գոլային փոխանցում` Եվրոպայի Լիգայում, 4 փոխանցում` Եվրոպայի որակավորման փուլում, և 2 գոլային փոխանցում` Գերմանիայի գավաթի առաջնությունում:
Երկրորդ և երրորդ տեղը 16 գոլային փոխանցումներով կիսում են Նեյմարը` «Բարսելոնա» -ից և Մեսութ Օզիլը` «Արսենալ» -ից:
Չորրորդ և հինգերորդ տեղերը 12 գոլային փոխանցումներով բաժանել են Քեվին Դե Բրյունեն` «Մանչեսթեր Սիթի»-ից և Անխել Դի Մարիան` «ՊՍԺ»-ից:
Մխիթարյանն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Գերմանիայի գավաթի առաջնության կիսաեզրափակչում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդդեմ «Շտուդգարտ»-ի խաղում: