
Christian Louboutin-ն առաջարկել Է կոշիկներ ընտրել ըստ հորոսկոպի

Christian Louboutin ֆրանսիական ընկերությունը կոշիկի նոր շարք է ստեղծել ըստ կենդանակերպի նշանների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Mashable-ին, կոշիկները վաճառվելու են բացառապես Moda Operandi ռեթեյլերի առցանց-հարթակում: Կոշիկը կարված է մի քանի գույներով՝ սեւ, մուգ կապույտ ու մանուշակագույն, եւ զարդարված Է ոսկյա ուլունքներ ով եւ փայլուքներով:
Շարքը ներկայացված է երկու մոդելներով՝ բաց քթով կոշիկներով եւ բալետկաներով: Նախնական պատվերը կարելի է ձեւակերպել փետրվարի կեսերից, իսկ վաճառքում կոշիկը կհայտնվի ամռանը: Գները տատանվում են զույգը 2 հազարից մինչեւ 2,2 հազար դոլար:
Christian Louboutin ֆրանսիական բրենդը հիմնադրվել է 1992 թվականին: