
Փարիզի աճուրդում հազվագյուտ Ferrari-ն վաճառվել Է 35,7 մլն դոլարով

Փարիզում կայացած Artcurial Motorcars Retromobile աճուրդում վաճառվել Է Ferrari 335 S Spider Scaglietti ավտոմեքենան, որը թողարկվել Է 1957 թվականին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Classic Driver-ին, դրա վերջնական գինը կազմել Է 35,7 մլն դոլար. գնորդի անունը հրատարակությունը չի նշում:
Լոտի մեկնարկային արժեքը սահմանվել Էր 22,3 մլն դոլար: Ավտոմեքենան ամենաթանկն Է դարձել Եվրոպայի աճուրդներում երբեւիցե վաճառվածներից:
Ferrari 335 S Spider Scaglietti մոդելը թողարկվել Է 1957-1958 թվականներին: Ավտոմեքենան աճուրդի Է հանվել դրա սեփականատիրոջ՝ հավաքորդ Պիեռ Բարդինտոնի մահից հետո: Սպորտկարը նա ձեռք Էր բերել 1970 թվականին: