Բաժիններ՝

Հարսանեկան հիասքանչ զգեստների հավաքածու՝ պատրաստված թղթից

Ներկայացնենք թղթե վարպետ, նկարիչ Ասյա Կոզինայի արվեստի ստեղծագործությունները:

Ծնվել է 1984թ. Ուկրաինայում, ապրում և ստեղծագործում է Սանկտ Պետերբուրգում թղթե արվեստի ցանկացած ուղղության մեջ՝ թղթե ձևավորում ու դեկոր, թղթե պլաստիկա, pop-up, թղթե քանդակ:

2007-ին Կոզինան ունեցել է իր առաջին թղթե ցուցադրությունը:

Նկարիչը ճերմակ թղթից պատրաստում է թղթե տիկնիկներ, դիմակներ, թղթե դեկորներ:
Ներկայացնենք նրա հավաքածուն, որը, ոգեշնչվելով բարոկկոյից, մեզ տանում է անցյալի գիրկը: Այդ դարաշրջանին բնորոշ էին ծավալուն նախշերը, գլխանոցներն ու փքուն զգեստները: Ասյա Կոզինան վերակենդանացնում է այդ դարաշրջանին բնորոշ կեղծամներն ու գլխարկները, որոնք տպավորիչ են: Նրա մոդելները կրում են նաև այդ դարաշրջանին բնորոշ զգեստներ՝սկսած միջնադարից մինչև 19-րդ դարի ավարտը:

Նկարիչը ստեղծում է նաև հարսնացուների գեղեցիկ զգեստներ, էթնիկ կոստյումներ, որոնց թվում կան զգեստներ Հարավային Աֆրիկայի երկրներից ու Մոնղոլիայից: 1_640x415 2_640x440 3_640x651 4_640x959 5_640x796 6_640x343 7_640x853 8_640x413 9_640x963 10_640x466 11_640x960 12_640x965 13_640x481 14_640x959 15_640x853 17_640x469

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29