
Ձմեռային հեքիաթ. Ճապոնիայում մեկնարկել է Ձյան փառատոնը

Փետրվարի 5-ին Ճապոնիայի Սապպորո քաղաքում բացվել է ամենամյա 67-րդ «Ձմեռային տոն» փառատոնը, որին մասնակցելու նպատակով հավաքվում են տասնյակ-հազարավոր զբոսաշրջիկներ ողջ աշխարհից, ասվում է միջոցառման կայքում:
Թեև փառատոնը չունի պետական կարգավիճակ, այն հասցրել է ստանալ միջազգային ճանաչում:
1974-ից փառատոնի շրջանակում անցկացվում է Ձյունից քանդակների միջազգային մրցություն:
Հաշվարկների համաձայն՝ արվեստի «ձմեռային» ստեղծագործությունների հանդիսատես է դառնում տարեկան մինչև 2 մլն այցելու: