Դիետա, որն ընդունակ է բուժել շաքարային դիաբետը` առանց ինսուլինի

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը մեր օրերում հասել է համաճարակի մասշտաբների: Տվյալ պահին ավելի քան 400 մլն մարդ աշխարհում ունեն շաքարային դիաբետ: Հիվանդանալ այս սարսափելի հիվանդությամբ կարող են նույնիսկ նրանք, ովքեր չունեն օրգանիզմի՝ նման անկանոնության նախատրամադրվածություն:

Պատճառը շատ պարզ է. չափից ավելի շաքար՝ տարբեր մթերքների մեջ, նույնիսկ այնտեղ, որտեղ այն ընդհանրապես չպետք է լինի: Շաքարն աստիճանաբար սպանում է մարդկանց, հատկապես նրանց, ովքեր չեն հետևում դրա օգտագործման չափաբաժիններին: Կետչուպում, կիսաֆաբրիկատներում, յոգուրտներում, պահածոյացված բանջարեղենում.  շաքարը ներկա է բացարձակապես ամենուր, նույնիսկ, եթե մթերքը քաղցր չէ:

takprosto.cc կայքը գրում է, որ մինչև ինսուլինով սրսկումների լայնորեն կիրառումը դիաբետը խորհուրդ էր տրվում բուժել այս դիետայի օգնությամբ:

Դիետա` շաքարային դիաբետի ժամանակ:

Կարդացեք նաև

1. Ինչքան քիչ ածխաջրեր՝ այնքան լավ:

Դիաբետի բուժումը, որը լայնորեն կիրառվում էր առաջ, կայանում էր ածխաջրային կերակուրի մաքսիմալ սահմանափակման մեջ: Ոչ մի դեպքում չի կարելի ուտել քաղցրեղեն, նույնիսկ այն, ինչը «դիաբետիկների համար» է, ինչպես նաև շիլաներ, կարտոֆիլ և այն ամենը, ինչը պարունակում է պարզ և բարդ ածխաջրեր:

Կարելի է ուտել միս, նույնիսկ յուղոտ, ձուկ, թռչնամիս, ձու և ծովամթերք, պանիր, կարագ, կանաչ բանջարեղեն, սունկ:

2. Անհրաժեշտ է լրիվ հրաժարվել մրգից:

Յուրաքանչյուր մրգահյութ, գազար, բազուկ, եգիպտացորեն, լոբի և ոլոռ, սոխ, լոլիկ. այս բոլոր մրգերը և բանջարեղենները նպաստում են արյան մեջ շաքարի կտրուկ թռիչքներին:

3. Պետք է հիշել. յուրաքանչյուր կերակուր չափից ավելի ուտելը նույնպես կնպաստի շաքարի կտրուկ թռիչքներին: Դիաբետի ժամանակ պետք չէ շատ ուտել, պետք է ուտել փոքրիկ չափաբաժիններով և առավելապես սպիտակուցային կերակուր: Ընդ որում, անհրաժեշտ է կանոնավոր կերպով ստուգել երիկամները, քանի որ նման դիետայի ժամանակ դրանք ծանրաբեռնվածություն կզգան:

4. Նման ձևով սնվելը շաքարային դիաբետի ժամանակ ոմանց կարող է շատ խիստ թվալ, բայց դա շատ արդյունավետ է: Շատ ծնողներ այս դիետայի օգնությամբ բուժել են իրենց փոքր երեխաներին՝ չցանկանալով նրանց «նստեցնել» ինսուլինի վրա:

Ինչքան ճիշտ Դուք սնվեք, այնքան ավելի լավ կլինի արդյունքը: Նույնիսկ այն հիվանդները, որոնք օգտագործում են ինսուլին և մտածում են, որ դա արդեն իրենց խաչն է մինչև կյանքի վերջ, կարող են բուժվել այս խիստ դիետայի օգնությամբ:

Կարևոր է, որպեսզի բոլոր մոտիկ մարդիկ անցնեն սննդի այս պլանին. նրանց աջակցությունն անգին է, իսկ հիվանդի մոտ կվերանա պլանից շեղվելու գայթակղությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Տեսանյութեր

Լրահոս