Բաժիններ՝

«Պետք չէ հատուկ նշանակություն տալ մարզիչների միջև մրցակցությանը». Գուս Հիդինգ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգն ԱՊԼ-ի 25-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ իր կարծիքն է հայտնել խաղերում թիմերի մարզիչների դերի մասին:

«Պետք չէ գերագնահատել մարզիչների դերը. նրանք միայն թիմին պատրաստում են խաղին, ծանոթացնում են մրցակցի հետ և բացատրում են, թե ինչպես է ավելի լավ խաղալ այդ մրցակցի դեմ: Եվ վերջ:

Դրանից հետո ամեն ինչ կախված է ֆուտբոլիստներից, որոնք պետք է կյանքի կոչեն այն ամենը, ինչ նրանց սովորեցրել են մարզիչները մարզումների և թիմի ժողովների ժամանակ: Պետք չէ հատուկ նշանակություն տալ մարզիչների միջև մրցակցությանը. դա ֆուտբոլիստների ճակատամարտ է, ճակատամարտ դաշտում:

Սա լուրջ խաղ է: Ե՛վ մենք, և՛ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին տարիներին եղել ենք ԱՊԼ-ի առաջատարների շարքում և պայքարել ենք տիտղոսի համար: Նրանց մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում էր, և մենք էլ նոր վերադառնում ենք մեր մակարդակին:

Կարդացեք նաև

Իհարկե, ես ցանկանում եմ հաղթանակներ ունենալ, այլ ոչ թե՝ ուղղակի ոչ-ոքիներ, թեկուզ և մենք չենք պարտվում, սակայն թիմն ավելի ստաբիլ է դառնում, և մենք հույս ունենք, որ գարնանն ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Հիդինգը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս