Բաժիններ՝

«Ռեալը» ցանկանում է վերադարձնել Մորատային

Ըստ իսպանական մամուլի՝ Մադրիդի «Ռեալը» որոշել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադարձնել «Յուվենթուսի» հարձակվող Ալվարո Մորատային:

2014 թվականին երկու ակումբները կնքել են պայմանագիր, ըստ որի՝ մադրիդցիները կարող են ետ գնել Մորատային 32 միլիոն եվրոյի դիմաց:

Marca-ն նշում է, որ մադրիդյան ակումբը հեռուն գնացող պլաններ չունի Մորատայի հետ, և կվճառի նրան: Հավանական տարբերակներ են  «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Մորատայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո:

Չնայած բոլոր խոսակցություններին՝ 2 ամիս առաջ Մորատան «Յուվենթուսի» հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչ 2020 թվականի ամառ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29