Բաժիններ՝

«Վալենսիան» քննարկում է Ռաֆա Բենիտեսի թեկնածությունը

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը կարող է վերադառնալ «Վալենսիա»:

«Վալենսիայի» մարզչական տնօրեն Խեսուս Գարսիա Պիտարխը արդեն քննարկում է գլխավոր մարզչի պաշտոնի մի քանի թեկնածություններ, ով պետք է գլխավորի թիմը հաջորդ մրցաշրջանից: Ավելի վաղ «չղջիկները» բանակցություններ են վարել Մանուել Պելեգրինիի հետ, իսկ հիմա, ըստ AS-ի տեղեկության, ուսումնասիրում են Բենիտեսի թեկնածությունը:

Հիմա «Վալենսիայում» աշխատում է Գարի Նևիլը, ով թիմի հետ չի հաղթել Պրիմերայի ոչ մի խաղ: Իսպանիայի գավաթում «չղջիկները» պարտվեցին «Բարսելոնային» 0:7 հաշվով:

Բենիտեսը հեռացվել է «Ռեալից» 2016թ. հունվարին: 55-ամյա մարզիչն աշխատել է «Վալենսիայում» 2001-2004թթ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29