Բաժիններ՝

Հրազենային վնասվածքներ պատճառողներից մեկը ձերբակալված է

Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու անհայտ տղամարդ:

Նրանց ինքնությունը պարզվել էր. 1980 թ. ծնված Սերգեյ Գ.-ն հրազենային վնասվածք էր ստացել նստատեղի, իսկ 1969 թ. ծնված Արթուր Թ.-ն՝ աջ ոտքի շրջանում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի, Արաբկիրի, Մաշտոցի բաժինների ծառայողների և քննչական բաժնի ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 26-ին, ժամը 19.00-ին, 16-րդ թաղամասի թիվ 41 շենքին կից գտնվող գրասենյակային տարածքում, իրենց մոտ ապօրինի պահվող հրազեններից կրակել և Սերգեյ Գ.-ին ու Արթուր Թ.-ին մարմնական վնասվածքներ են պատճառել 1975 թ. ծնված Կարո Ա.-ն և 1988 թ. ծնված Հովհաննես Մ.-ն:
Փետրվարի 1-ին Կարո Ա.-ն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հովհաննես Մ.-ին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29