Բաժիններ՝

13 գաղտնի կոդ սմարթֆոնների համար, որ պետք է հիշի յուրաքանչյուրը

Adme.ru կայքը ներկայացրել է 13 կարևոր կոդ, որ պետք կգա սմարթֆոն օգտագործող յուրաքանչյուր մարդու:

1. *#06# – թույլ է տալիս իմանալ յուրաքանչյուր սմարթֆոնի, այդ թվում՝ iPhone-ի IMEI-ը:

2. *#21# – թույլ է տալիս տեղեկություն ստանալ վերահասցեագրման մասին: Օգտակար է, երբ ցանկանում եք հասկանալ՝ որևէ մեկը հետևո՞ւմ է ձեզ, թե՞ ոչ:

3. *#62# – այս կոդի միջոցով կարող եք իմանալ, թե որ հեռախոսահամարի վրա են հասցեագրվում զանգերը, եթե iPhone-ն անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս:

Կարդացեք նաև

4. ##002# – անջատում է զանգերի ցանկացած վերահասցեագրում: Արդյունքում՝ զանգերը կընդունեք միայն դուք:

5. *#30# – տեղեկություն է տրամադրում զանգահարող բաժանորդի համարի ճանաչման վերաբերյալ

6. #33# – ցույց է տալիս տեղեկություն ծառայությունների, արգելափակման մասին: Խոսքը զանգերի,  SMS -ների և այլ տվյալների մասին է:

7. #43# – արտացոլում է զանգերի սպասման վերաբերյալ տեղեկություններ:

8. 3001#12345#* – այս կոդի միջոցով կարող եք տեղեկություն ստանալ SIM  քարտի, բջջային կապի ազդանշանակի մակարդակի մասին: Բոլոր տվյալներն օպերատիվ կերպով թարմացվում են:

9. #*#3646633#*#* – Անդրոիդ սմարթֆոնների ինժեներական մենյու:

Գաղտնի կոդեր Samsung սմարթֆոնների համար

10. *#0*# – օգտագործվում է էկրանի տեքստերի, գույների և այլնի ստուգման համար:

11. *#1234# – կարելի է իմանալ Galaxy S4-ի մոդելի մասին:

12. *#0228# – այս կոդի միջոցով կարող եք տեղեկություն ստանալ մարտկոցի մասին:

13. *#12580*369# – կարող եք ստանալ Samsung Galaxy S4-ի վերաբերյալ կարևոր տեղեկություններ:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս