Օրական մեկ րոպե մերսեք ձեռքի մատները

Չինական բժշկությունը մի քանի դարով ավելի առաջ է, քան անատոմիական գիտությունը: Ցավոք սրտի, չինական բժշկությունը մեր երկրում այդքան էլ տարածված չէ: Չինական բժշկության ճյուղերից մեկի՝ ջին շին ջիցուի իմաստն այն էր, որ մեր մարմնի յուրաքանչյուր կետ կապված է որևէ օրգանի հետ: Հետևաբար՝ այս կետերը մերսելով՝ լավացնում ենք այդ օրգանի վիճակը: Օրական մեկ րոպեն բավական է:

Ըստ չինական բժշկության՝ մեր ձեռքի մատները պատասխանատու են որոշակի օրգանների համար:

Բթամատ

Բթամատի վրա տեղակայված կետերը պատասխանատու են սրտի և թոքերի համար: Սրտխփոցը կարող եք կարգավորել՝ բթամատը մերսելու միջոցով:

Կարդացեք նաև

Ցուցամատ

Այս մատը պատասխանատու է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի համար: Որովայնի ցավերը, մարսողական խնդիրները կարող եք հեշտությամբ հաղթահարել՝ ցուցամատը մերսելու միջոցով:

Միջնամատը պատասխանատու է արյան շրջանառության համար: Սրտխառնոցի, գլխապտույտների կամ անքնության դեպքում մերսեք միջնամատը:

Մատնեմատ

Այս մատը կարգավորում է մեր տրամադրությունը: Եթե անտրամադիր եք, ապա մերսեք այս մատը:

Ճկույթ

Այս մատը մերսելով՝ կարող եք լավացնել երիկամների աշխատանքն ու անցկացնել գլխացավերը: Չինաստանում երիկամների հիվանդություններ ունեցող հիվանդներին, որպես կանոն, խորհուրդ է տրվում ճկույթի կանոնավոր մերսումներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29