Բաժիններ՝

Գվարդիոլան մտադիր է «Մանչեսթեր Սիթի» հրավիրել Պոգբային և Սթոունզին

«Մանչեսթեր Սիթիի» ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կողմնորոշվել է, թե ովքեր են լինելու ամառային գլխավոր տրանսֆերային նպատակները:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 45-ամյա իսպանացին պլանավորում է անգլիական ակումբի համար ձեռք բերել «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային և «Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոունզին:

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել Պոգբայի համար 80 մլն ֆունտ, իսկ Սթոունզի համար` 50 մլն ֆունտ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» կազմն ուժեղացնելու համար կարող է ծախսել 150 մլն ֆունտ:

Կարդացեք նաև

Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է Գվարդիոլայի հետ կնքած եռամյա պայմանագրի մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս