Բաժիններ՝

Google-ի սեփականատերը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Google կորպորացիայի սեփականատերը՝ Alphabet Inc. մայր ընկերությունը, փետրվարի 1-ի բորսայի առևտրի արդյունքներով դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ առաջին հորիզոնականից մղելով Apple-ին, հայտնում է Reuters-ը:

Alphabet-ի կապիտալիզացիան կազմել է 568 մլրդ դոլար, իսկ Apple-ի կապիտալիզացիան՝ 535 մլրդ դոլար:

Փետրվարի 1-ին Alphabet-ը հրապարակել է 2015թ. ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի արդյունքները: Զուտ շահույթը 2015թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տարեկան հաշվարկով ավելացել է 5,3-ով ու կազմել 4,9 մլրդ դոլար:

Նույն ժամանակահատվածում հասույթն ավելացել է 17,8 տոկոսով՝ մինչև 21,3 մլրդ դոլար:
Երկար տարիներ Apple-ն առաջատար էր կապիտալիզացիայով: Այն առաջին տեղից մղել էր Microsoft-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս