Գյումրիում գիշերը ռուս զինվորականը ցանկացել է ներխուժել քաղաքացու բնակարան. araratnews.am
Երեկ գիշերը, ժամը 24 -ի սահմաններում զինվորական հագուստով, ազգությամբ ռուս ինչ-որ զինծառայող փորձել է ներխուժել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարան՝ Երանոսյանների տուն: Այս մասին Araratnews.am-ի լրագրողին տեղեկացրել են հիշյալ հասցեի բնակիչները: «Ժամը գիշերվա 12-ն էր, թուռը թակեցին, գլազոկից նայեցի՝ անծանոթ դեմք էր չբացեցի, հարցրեցի՝ ով եք, ինչ եք ուզում, ինձ ռուսերեն լեզվով պատասխանեց՝ բացեք դուռը ու կտեսնեք ով եմ, ես ասեցի՝ գնա չեմ բացելու, չեմ ճանաչում քեզ, ով ես, որտեղից ես եկել, ինքը դռան հետևից պատասխանեց՝ պալիգոններից եմ փախել, բաց դուռը: Ու անընդհատ գոռում էր, ոտքով հարվածում դռանը, սարսափել էինք ամբողջ ընտանիքով: Թոռնիկներս քնած էին, ձայներից արթնացած սկսեցին լաց լինել: Ես այդ ամբողջ ընթացքում 3 անգամ զանգեցի ոստիկանություն, բայց շատ ուշ եկան, համարյա 1 ժամից ավել մենք անելանելի վիճակում էինք, էլ չգիտեինք ինչ անեինք, այդ հարբած ու զինված ռուս անասունը, կոտրում էր մեր բնակարանի դուռը, չեք պատկերացնում, ուղղակի սարսափած ենք, աչքներիս դեմն եկավ Ավետիսյանների ընտանքին ու գնաց: Ինչ իմանանք թե դա Պերմյակով 2-ը չէր և նույն սպանդը կազմակերպելու համար չէր եկել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: