Տիգրան Սարգսյանին Կրեմլից ինքնաթիռ են տվել. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սարգսյանին Կրեմլի ավիացիոն բազայից ինքնաթիռ է հատկացվել: Վերջինս երեկվանից արդեն պաշտոնապես ստանձնել է Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Դեռեւս պարզ չէ, թե այդ ինքնաթիռը Կրեմլի հաշվեկշռից փոխանցելու են այդ հանձնաժողովի հաշվեկշի՞ռ, թե՞ անհրաժեշտության կամ ցանկության դեպքում ԵՏՄ անդամ կամ այլ երկրներ այցելելու ժամանակ Տիգրան Սարգսյանը պարզապես կարող է օգտվել Կրեմլի ավիացիոն բազայի ծառայությունից:

Մեզ հայտնի դարձավ, Տիգրան Սարգսյանին Մոսկվայում հատկացրել են նաեւ բավականին ծանրակշիռ պետական պահպանություն: Հիշեցնենք, որ Մոսկվայի էլիտար թաղամասերից մեկում` Կուտուզովյան պողոտայում գտնվող կառավարական շենքերից մեկում նրան տրամադրվել է նաեւ շքեղ բնակարան: Տարիներ առաջ կառավարական հենց այս շենքերում են բնակվել Խորհրդային Միության Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարներ Լեոնիդ Բրեժնեւը, Յուրի Անդրոպովը, Կոնստանտին Չեռնենկոն եւ ԽՍՀՄ այլ ղեկավարներ:

Ըստ հավաստի աղբյուրների, ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանը ԵՏՄ անդամ երկրներից առաջինը պաշտոնապես կարող է այցելել Բելառուս: Իսկ թե այդ պաշտոնում նա երբ կգա Հայաստան, դեռ հայտնի չէ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս