Բաժիններ՝

Մաեստրոն ներկա է եղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգին

Հունվարի 28-ին 168.am-ում հրապարակվել էր «Թե ինչպես Մշակույթի նախարարությունը մոռացավ շնորհավորել Տիգրան Մանսուրյանի տարեդարձը» (հեղինակ՝ Ն. Մանվելյան) վերնագրով հոդվածը, որտեղ անդրադարձ էր կատարվել նաև այն հանգամանքին, որ Մաեստրո Տիգրան Մանսուրյանը ներկա չի գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգին:

Այսօր մեզ հետ կապ հաստատեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ Տիգրան Մանսուրյանը ներկա է գտնվել վերոհիշյալ համերգին, խնդրելով այս առնչությամբ հանդես գալ հերքումով:

168.am-ը և հոդվածագիրն այս առնչությամբ հայցում են ընթերցողների ներողամտությունը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամներին՝ մեր հրապարակումներին հետևելու համար, և մաղթում նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ:

Կից ներկայացված է համերգի տեսագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս