Բաժիններ՝

Հզոր պայթյուններ Դամասկոսում. սպանվել է նվազագույնը 50 մարդ

Կիրակի օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Սաիդ Զեյնաբ կոչվող շիական դամբարանի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունները խլել են նվազագույնը 50 մարդու կյանք, հայտնում է BBC-ն:

Պայթյուններից տուժել է ավտոբուսի կանգառն ու շինությունը, որտեղ գտնվել են զինվորականները: Պաշտոնական տվյալների համաձայն՝ պայթյուններն իրականացրել է երկու մահապարտ ահաբեկիչ, սակայն ականատեսները հաղորդում են երեք պայթյունի մասին:

damaskos.jpg1

Սիրիայի հեռուստատեսությունը ցուցադրել է այրվող շինությունների ու վնասված ավտոմեքենաների կադրեր: BBC-ի թղթակիցը հաղորդում է լուրջ ավերածությունների մասին:

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սիրիայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին Ժնևում՝ բանակցելու հակամարտության քաղաքական լուծման շուրջ: ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակման նպատակը, որի պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը, եղել է խաղաղ բանակցությունները խափանելը:

Սիրիայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները ներկայում գտնվում են Ժևնում, սակայն բանակցությունները դեռ չեն սկսվել:

damaskos

Գլխավոր ընդդիմադիր խմբավորումը պահանջում է, որ Սիրիայի կառավարությունը կատարի մարդասիրական ոլորտում իր պահանջները:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել հակամարտող կողմերին օգտագործել այդ հնարավորությունը արնահեղությունը դադարեցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս