Ֆրանսիական դատարանը թույլ է տվել լրագրողին իր գրքում Ֆրանկ Ռիբերիին անվանել տականք
Փարիզյան դատարանը որոշեց, որ գրող Դանել Ռիոլոն լրիվ իրավունք ունի իր գրքում անվանել տականք Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերիին:
2013թ.-ին լրագրողը հրապարակել է գիրք` ֆրանսիական ֆուտբոլում տեղի ունեցող սկանդալների մասին, որն անվանել է «Թափթփուկների
ֆուտբոլային ակումբը»: Ռիոլոն հատուկ ուշադրության է արժանացրել 2010թ. Աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկի միջև կոնֆլիկտը: Կոնֆլիկտի նախաձեռնողներից մեկին լրագրողն անվանում է Ֆրանկ Ռիբերիին` նրան կոչելով «սպիով դեմք», «ավազակ» և «տականք»:
Ֆուտբոլիստը գտնում է, որ Ռիոլոն ոտնահարել է իր պատիվն ու արժանապատվությունը և հայց է ներկայացրել:
Դատարանի որոշումը հայտնի դարձավ միայն այս շաբաթ. դատավորը Ռիբերիի հայտարարությունը անվանել է անխելամիտ, իսկ լրագրողի բառերը` օբյեկտիվ: Բացի այդ, Ֆրանկը պարտավոր է 5 հազար եվրո վճարել գրքի հեղինակին և խմբագրությանը: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Ռիբերիի փաստաբանը հայտարաել է, որ իրենք բողոք են ներկայացնելու:
Պատրաստեց Անի Գաբուզյանը