Բաժիններ՝

Թոմ Հենքսը ճանաչվել է «ԱՄՆ-ի ամենասիրված կինոաստղը»

Դերասան Թոմ Հենքսը դարձյալ ճանաչվել է «ԱՄՆ-ի ամենասիրված կինոաստղը», հայտնում է Variety-ն՝ հղում կատարելով Harris Poll հարցմանը: Հետազոտությանը մասնակցել է 2,2 հազար մեծահասակ ամերիկացի: Հենքսն արդեն վարկանշային աղյուսակի առաջատար էր ճանաչվել 2002, 2004, 2005 ու 2013 թվականներին: 2015-ին նա դարձյալ գլխավորել է վարկանշային աղյուսակը:

«ԱՄՆ-ի երկրորդ ամենասիրելի դերասան» է ճանաչվել Ջոնի Դեփը, երրորդ հորիզոնականում հայտնվել է Դենզել Վաշինգտոնը:

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ջոն Ուեյնը, նրան հաջորդում է Հարիսոն Ֆորդը, ապա՝ Սանդրա Բալոքն ու Ջենիֆեր Լոուրենսը:

Թոփ-տասնյակը եզրափակում են Քլինթ Իսթվուդը, Բրեդ Փիթն ու Ջուլիա Ռոբերթսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031