Թուրքիան ԵՄ-ից ևս մի քանի միլիարդ դոլար է պահանջում փախստականների կարիքները հոգալու համար
Թուրքիան Եվրամիությունից պահանջում է ավելացնել ֆինանսական օգնության ծավալները, որ խոստացել էին տրամադրել միգրացիոն ճգնաժամի խնդիրների լուծման համար, հաղորդում է գերմանական Die Welt թերթը:
«Անկարան ցանկանում է հիմա 5 միլիարդ եվրո, սակայն մենք պատրաստ ենք հատկացնել խոստացած 3 միլիարդ եվրոն»,- Die Welt-ի հետ զրույցում ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:
Նա նաև նշել է, որ Անկարայի կառավարությունը «դժվար է համաձայնում այն բանի հետ, որ փախստականների կարիքները հոգալու համար տրամադրվող միլիարդանոց օգնությունը կարող է հատկացվել փուլ առ փուլ ու դրա նպատակահարմարության խիստ ստուգումից հետո, որը կանցկացնի Եվրամիությունը»:
Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր Թուրքիային 3 մլրդ դոլարի օգնության տրամադրման մասին՝ փախստականների հոսքը Արևմտյան Եվրոպա զսպելու նպատակով:
Բրյուսելը պլանավորում է հատկացվելիք գումարները ներդնել որոշակի նախագծերի իրականացման, օրինակ՝ դպրոցների կառուցման վրա: