
Դավիթաշենում գործող «Սյունիք» խանութում խոշոր հրդեհ է բռնկվել

Հունվարի 29-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Սյունիք» խանութում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.24-ին, մարվել` 23.32-ին:
Մ. Թ.-ին պատկանող «Սյունիք» մթերային խանութում այրվել են ծխախոտի և քաղցրավենիքի բաժինները` 10 քմ: