Նոր կառուցված շինություններին հասցեներ կտրամադրվեն ավարտական ակտն ընդունելու ժամանակ

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն (ՕԿԱԿ) ուսումնասիրել է անշարժ գույքի կադաստրի ոլորտի կարգավորումները և ներկայացրել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ: Մասնավորապես՝ առաջարկվել է սահմանել, որ նոր կառուցված շինություններին հասցեներ տրամադրվեն ավարտական ակտն ընդունելու ժամանակ, առանց դիմողի կողմից լրացուցիչ դիմումի ներկայացման, սահմանել հասցե տրամադրելու մերժման մասին որոշման վերաբերյալ դիմողին իրազեկելու ժամկետ: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կսահմավի նոր կառուցված շինություններին հասցեի տրամադրման առավել արդյունավետ մեխանիզմ, կհստակեցվեն ժամկետները:

ՕԿԱԿ-ը ուսումնասիրել է նաև բնապահպանության ոլորտի կարգավորումները, մասնավորապես` թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման նպատակով հաշվետվությունների ներկայացման հետ կապված կարգավորումները, որոնք սահմանված են կառավարության համապատասխան որոշումներով: Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես, օբյեկտներին հնարավորություն չի ընձեռված հաշվետվությունները և տեղեկանքները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Կենտրոնն առաջարկել է լիազոր մարմնի համար՝ հաշվետվությունները թերի լինելու դեպքում լրամշակման ուղարկելու համար սահմանել 5 աշխատանքային օր ժամկետ, ինչպես նաև լիազոր մարմնին ապահովել թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման հնարավորություն: Նույն առաջարկություններն է ներկայացվել նաև թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով ներկայացվող գրանցման թերթիկների ներկայացման կարգավորումների առումով:

ՕԿԱԿ-ի առաջարկությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ՝ սահմանվել է որակավորման ստուգման համար ներկայացվող դիմումի ձևը, հստակեցվել ժամկետները:

Տեսանյութեր

Լրահոս