Կոնտեն «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Եվրո-2016-ի ավարտից հետո կարող է գլխավորել «Չելսին»:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 46-ամյա մասնագետը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է, որի պարտականությունները Ժոզե Մոուրինիոյի հեռացումից հետո ժամանակավորապես կատարում է Գուս Հիդինգը:
Ըստ թերթի տեղեկության, «Չելսիի» ներկայացուցիչների և Կոնտեի միջև նախնական բանակցությունները տեղի են ունեցել Սուրբ Ծնունդից առաջ և կշարունակվեն մայիսին` նախքան Եվրո-2016-ի մեկնարկը:
Նշվում է, որ «Չելսիի» գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում հայտնվել են նաև Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ») և Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենթուս»):
Պատրաստեց Անի Գաբուզյանը