Վրեն չոքած` խփում էր դանակով. ամուսինը կնոջը դանակի 30 հարվածով սպանել է մարդկանց աչքի առջև. news.am
Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ սեպտեմբերին տեղի ունեցած` 38-ամյա կնոջ սպանության ականատեսները մինչեւ հիմա ուշքի չեն գալիս պատահածից: Նրանցից մեկը NEWS.am-ին պատմել է, որ ձայներ է լսել, գնացել խանութի մոտ ու տեսել, որ Հեղինեի նախկին ամուսինը` Արտակ Առաքելյանը, դանակով հարվածներ է հասցնում նրան:
«Աչքերիս առաջ է ամեն ինչ: Ես ձայն լսեցի, գնացի` արդեն խփում էր: Հեղինեն տեսավ ինձ, օգնություն կանչեց, անունս տվեց ու վերջ: Դանակը ամուսնու ձեռքին էր, որ մի քայլ էլ անեի, կհասնեի իրեն, ինձ էլ կարող է խփեր, դրա համար չմոտեցա»,- պատմել է ականատեսը:
Մեկ այլ ականատես` Սաթիկ Կիրակոսյանը պատմել է, որ դեպքից րոպեներ առաջ է անցել Հեղինեի խանութի մոտով, ամեն ինչ հանգիստ է եղել, Հեղինեն սովորականի պես աշխատելիս է եղել:
«Շալվար էի առել, պիտի տանեի, որ պերեդելկա աներ: Խանութի մոտով իջա, ասեցի` մի քանի ուրիշ խանութ մտնեմ ու հետ գամ: Իջնելուց նայեցի, մենակ կար էր անում Հեղինեն: Հետո եկա խանութի կողմ, ղժժոց լսեցի, ասում էր` օգնեք, օգնեք, անմարդկային ձայներ էին: Վազեցի խանութի մոտ, Հեղինեն ընկած էր դռան մոտ, ինքն էլ վրեն չոքած խփում էր դանակով»,- պատմել է Սաթիկ Կիրակոսյանը:
Ականատեսները աղմուկ են բարձրացրել, օգնություն կանչել, բայց արդեն ուշ է եղել:
«Հետո ձեռքի երակները փռթեց, արյունը չռռում էր իր ձեռքից, որսորդական դանակը շպրտեց, կանգնեց անկյունում, ասեց` ես չեմ փախնում»,- պատմել է Սաթիկ Կիրակոսյանը:
Այնուհետեւ ոստիկանները եկել են, կալանավորել են Արտակ Առաքելյանին: Հեղինեն ու Արտակը երկու անչափահաս զավակ ունեն, որոնք այժմ տատիկի խնամքի տակ են:
Շարունկաությունն` այստեղ