Բաժիններ՝

Viber-ը թույլ կտա երկկողմանի ջնջել ուղարկված հաղորդագրությունը

Viber-ի հավելվածի մեսինջերում գործում է նոր գործառույթ, որը թույլ է տալիս ուղարկել հաղորդագրություն և նշել այն ժամանակը, երբ հաղորդագրությունը մեխանիկորեն կջնջվի երկու օգտատերերի մոտ, հաղորդում է AppAdvice-ը:

«Ինքնաոչնչացող» նամակներ հնարավոր կլինի ուղարկել հավելյալ Wink հավելվածը տեղադրելուց հետո: Հավելվածը հասանելի է և iOS-ի, և Android-ի համար:

Նոր գործառույթը կրկնում է Snapchat-ի հնարավորությունները: Այժմ արդեն հնարավոր կլինի նախապես կարգավորված ժամանակից հետո ջնջել նաև նկարները, տեսանյութերը, որոնք դուք չեք ցանկանում պահպանել զրույցում:

Այս հնարավորությունից օգտվելու համար պետք է տեղադրել մեսինջերի վերջին թարմացված տարբերակը:

Wink-ը կարելի է ակտիվացնել ցանկացած զրույցի համար: Պետք է հաղորդագրությունը, նկարը կամ տեսանյութը գրելուց կամ ընտրելուց հետո ավելացնել ստորագրություն, որտեղ պետք է նշել, թե քանի վայրկյան կամ րոպե անց պետք է ջնջվի նկարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս