
Կասիլիասն ամռանը կլքի Պորտուգալիան

Fichajes.net-ը հայտնում է, որ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասն ամռանը կլքի ակումբը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պորտուգալական ակումբի ղեկավարությունը դժգոհ է իսպանացուց և ցանկանում է վաճառել նրան:
Ըստ պորտուգալական մամուլի՝ Կասիլիասի տրանսֆերը ցանկանում է գնել մի ամերիկյան ակումբ:
Իկեր Կասիլիասը Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման:
Սիրարփի Աղաբաբյան