
Լևանդովսկին մերժել է անգլիական թոփ-ակումբների առաջարկությունները

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մրցաշրջանի ավարտին ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»:
Ինչպես հաղորդում էր The Telegraph-ը, 27-ամյա լեհը պատրաստվում է մերժել «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» առաջարկները` ի օգուտ «Ռեալ» տեղափոխության:
Նշվում է, որ, եթե «Ռեալի» տրանսֆերային արգելքը չհանվի, Լևանդովսկին կմնա «Բավարիայում» ևս մեկ տարի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակվողին ցանկանում է ձեռք բերել նաև «ՊՍԺ»-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը