
Facebook-ի եռամսյակային շահույթն առաջին անգամ գերազանցել է 1 մլրդ դոլարը

Ամերիկյան Facebook Inc.-ը, որին պատկանում է աշխարհում խոշորագույն սոցցանցը, առաջին անգամ ստացել է ավելի քան 1 մլրդ դոլարի եռամսակային զուտ շահույթ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ընկերության մամլո հաղորդագրությանը:
2015թ. 4-րդ եռամսյակում ընկերության զուտ շահույթն ավելացել է մինչև 1,56 մլրդ դոլար կամ 1 բաժնետոմսի հաշվով 0,25 դոլարով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Ընկերության հասույթն ավելացել է 52%-ով՝ մինչև ռեկորդային 5,84 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա 3,85 մլրդ դոլարի համեմատ:
Հասույթի գրեթե 80%-ը Facebook-ն ստացել է բջջային սարքերից:
Ընկերությունը շարունակում է ակտիվորեն ներդրումներ կատարել տարբեր նախագծերում, սակայն փորձագետները կանխատեսում են դրա աճի հետագա դանդաղում 2016-ին:
Bernstein Research-ը կանխատեսում է, որ Facebook-ի հասույթն այս տարի կավելանա 39%-ով, ծախսերը՝ 32%-ով: