
Օդի խցանում ջրագծերում

Tsayg.am-ը գրում է. Բուլվարային թաղամասը Մուշ-2-ին կապող ճանապարհահատվածում գտնվող մայր ջրագծի վթարի հետևանքով հունվարի 27 դադարեցվել էր Սլաբոտկա, Մսի կոմբինատ, Արցախ, Կազաչի Պոստ, Մայր Հայաստան թաղամասերի, Իսահակյան, Տիգրան Մեծ, Գորկի, Մհեր Մկրտչյան, Մազմանյան փողոցների ջրամատակարաումը: Իրականացված վթարավերականգնողակա աշխատանքների շնորհիվ երեկոյան ժամը 22.00-ին սահմաններում ջրամատակարարումը վերականգնվել է: Ջուր չի եղել միայն Կազաչի Պոստ թաղամասում: Պատճառը նշված հատվածում գտնվող ջրագծում առկա օդի խցանումն է: «Շիրակի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ հայտնեցին, որ 2-3 ժամ անց խնդիրն ամբողջությամբ կլուծվի: