
Մադրիդի «Ռեալը» հունվարին տրանսֆերներ չի իրականացնի

«France Football»-ը տեղեկացնում է, որ «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ մադրիդցիները ձմռանը մտադիր չեն նոր ձեռքբերումներ կատարել: Տրանսֆերները չեն կայանա՝ չնայած առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների համար ՖԻՖԱ-ի սահմանած տրանսֆերային արգելքին.
«ՖԻՖԱ-ի արգելքը մանր խնդիր է: Ծիծաղելի է մտածել, որ «Ռեալը» կպատժվի անչափահաս երեխաների գրանցման կանոնակարգը խախտելու համար: Մեր ակումբը միայն օգնում է պատանիներին։ Մենք կկարողանանք պաշտպանել մեր համբավը, վստահ եմ:
Մտադիր չենք ոչ մի ձեռքբերում կատարել հունվարին, քանի որ ունենք լավագույն ֆուտբոլիստներին և մարզչին մեր տրամադրության տակ»։
Սիրարփի Աղաբաբյան