
Աշխարհի առաջնությունից հետո Բուֆոնը կավարտի կարիերան

«Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ կարիերան կավարտի 2018 թվականի Աշխարհի առաջնությունից հետո:
«Եթե ինձ հրավիրեն մասնակցելու Աշխարհի 2018 թվականի առաջնությանը, անպայման կմասնակցեմ: Բայց դրանից հետո կավարտեմ կարիերաս»,- նշել է 37-ամյա դարպասապահը:
Բուֆոնն Իտալիայի ազգային հավաքականում հանդես է գալիս 1997 թվականից:
Սիրարփի Աղաբաբյան