Բաժիններ՝

Apple-ը ռեկորդային շահույթ է գրանցել

Apple-ի շահույթը առաջին ֆինանսական եռամսյակում (ավարտվել է 2015թ. դեկտեմբերի 26-ին) կազմել է 18,4 մլրդ դոլար, ինչը ռեկորդային է ամերիկյան կազմակերպության համար: Այս մասին ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվությունում:

Apple-ի շրջանառությունն այդ ժամանակահատվածում նույնպես ռեկորդ է սահմանել՝ 75,9 մլրդ դոլար: Դրանից բացի՝ ընկերությունը հայտարարել է iPhone սմարթֆոնների վաճառքի աննշան (1 տոկոսից էլ քիչ) աճի մասին:

Ֆինանսական տարվա առաջին եռամսյակում իրացվել է նման 74,7 մլն սարք, ինչը չի արդարացրել վերլուծաբանների սպասումները, որոնք վաճառք էին կանխատեսում 76,5 մլն-ի սահմաններում:

Միաժամանակ, համաձայն Apple-ի կանխատեսումների, երկրորդ ֆինանսական եռամսյակի տվյալներով ընկերությանը կարող է սպառնալ վաճառքի ծավալների կտրուկ նվազում:

The Wall Street Journal-ը գրում է, որ նման զարգացումը կարող է լինել iPhone-ի անցած տարվա բումի հետևանք: Նոր iPhone-ները չեն հարուցել նման խանդավառություն սպառողների շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս