
Եթե ես վերադառնամ Անգլիա, ապա՝ միայն «Լիվերպուլ». Լուիս Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Լիվերպուլի» նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Երբեք չգիտես, թե ինչ կպատահի քեզ հետ: Եթե ես երբևէ վերադառնամ Անգլիա, ապա՝ միայն «Լիվերպուլ»: Երբեք չեմ տեղափոխվի անգլիական որևէ այլ ակումբ:
Ես կարոտում եմ ֆանատներին, այդ անհավանական մթնոլորտին: Յուրաքանչյուրը, ով երբևէ խաղացել է «Լիվերպուլի» կազմում, հասկանում է, թե ինչքան կարևոր է այդ աջակցությունը: Նրանք գիտեն, որ գտնվում են սրտիս մեջ»,- ասել է Սուարեսը:
Հիշեցենք, որ Սուարեսը «Լիվերպուլից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2014թ. ամռանը` 81 մլն եվրոյով:
Անգլիական թիմի կազմում հարձակվողն անցկացրել է 133 խաղ` խփել է 82 գնդակ և կատարել է 53 արդյունավետ փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը