
Լուի Վան Գալը մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը մտադիր չէ ինքնակամ հեռանալ իր պաշտոնից:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հոլանդացին այդ մասին հայտնել է իր մոտ ընկերներին:
Նախօրեին Վան Գալը վերադարձել է թիմ` երկօրյա արձակուրդից հետո, որն անցկացրել է իր հարենիքում` մասնակցելով դստեր ծննդյան օրվա տոնակատարությանը:
Նշվում է, որ Վան Գալը հույս ունի ուժեղացնել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը` մասնավորապես՝ ձախ պաշտպանի դիրքը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակումը:
23-րդ տուրից հետո «կարմիր սատանաները» ԱՊԼ-ում գրավում են 5-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը