Բաժիններ՝

«Բենզեման լավ տղա է, և ես չեմ կասկածում, որ նա ցանկացել է օգնել Վալբուենային». Ֆլորենտինո Պերես

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ «սերուցքայինների» հարձակվող Քարիմ Բենզեմայի և «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի մասնակցությամբ սկանդալային պատմության մեջ առաջինը գործել է բարի նպատակներով: Պերեսը բարձր է գնահատել Բենզեմայի մարդկային որակները:

«Մենք միշտ պաշտպանել ենք Բենզեմային: Մենք գիտենք նրան և այդ թեմայով նրա հետ զրույցից հետո անհնար է մտածել, որ նա ինչ-որ վատ բան է արել: Քարիմը լավ տղա է, և ես չեմ կասկածում, որ նա ցանկացել է օգնել իր ընկերոջը` Վալբուենային»,- Պերեսին մեջբերում է France Football-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վալբուենայի նկատմամբ շանտաժի գործի հետ կապված՝ Բենզեման հեռացվել է Ֆրանսիայի հավաքականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031