
Կասիլյասը պատրաստ է գնալ Եվրո-2016՝ նույնիսկ որպես պահեստային ֆուտբոլիստ. Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նշել է, որ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը շատ է ցանկանում մասնակցել 2016թ. Եվրոպայի առաջնությանը: Ընդ որում, Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատրաստ է դա անել նաև այն դեպքում, եթե նույնիսկ չխաղա հիմնական կազմում:
«Կասիլյասը ցանկանում է մասնակցել Եվրոպայի առաջնությանը՝ նույնիսկ որպես պահեստային դարպասապահ: Դա որոշակի ժեստ է մի ֆուտբոլիստի կողմից, ով իր կարիերայում հաղթել է ամեն ինչ: Իկերը յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նա Իսպանիայի հավաքականում խաղում է այնքան տարի, որ արդեն հանդիսանում է այս մարզաձևի կենդանի պատմությունը: Նա գերազանց օրինակ է այն բանի, թե ինչպիսին պետք է լինի իսպանացի մարզիկն այս դարաշրջանում»,- Դել Բոսկեին ցիտում է AS-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը