
ԱՄՆ-ը «ռուսական ագրեսիայի զսպումը» համարում է Եվրոպայի գլխավոր առաջնայնությունը

ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հրապարակել է իր նոր ռազմավարությունը Եվրոպայում, հայտնում է Deutsche Welle-ն:
Ինչպես նշվում է, փաստաթղթում թվարկված են առաջիկա 3-5 տարվա 6 առաջնայնությունները:
Դրանցից գլխավորը կոչվում է «ռուսական ագրեսիայի զսպում»: ԱՄՆ հրամանատարության խոսքով՝ 2015թ. ամենադժվարին տարին էր Սառը պատերազմի ժամանակներից ի վեր:
Ռազմավարությունում նշվում է, որ ևս մեկ սպառնալիք է ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը: Գեներալ Ֆիլիպ Բրիդլավի խոսքով՝ հրամանատարությունն իր ուշադրությունը կենտրոնացրել է հավասարապես Ռուսաստանի, զանգվածային միգրացիայի ու ահաբեկիչների վրա: