Բաժիններ՝

Վիլյամ Սարոյան միջազգային մրցանակաբաշխությունը մեկնարկել է

Սթենֆորդի համալսարանը Վիլյամ Սարոյան հիմնադրամի հետ համատեղ իրականացնում են նոր հրատարակված գրքերի համար շնորհվող Վիլյամ Սարոյան միջազգային մրցանակի մասին։ Այս մասին տեղեկացրել է ARMACAD-ը:

Մրցանակաբաշխության նպատակն է՝ բացահայտել և խրախուսել գրական նոր տաղանդներին, երիտասարդ բոլոր այն ստեղծագործողներին, որոնց ստեղծագործությունները լույս են տեսել 2014 և 2015 թվականներին։

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել գեղարվեստական և ոչ գեղարվեստական ցանկացած ստեղծագործություն, բացառությամբ՝ չափածո ստեղծագործությունները։ Ըստ մրցանակաբաշխության հիմնադիրների՝ Սարոյան հիմնադրամի, հայտ չեն կարող ներկայացնել այն հեղինակները, ում ստեղծագործությունները նախկինում մրցանակի են արժանացել։

Հաղթողների անունները կհրապարակվեն 2016թ. ամռանը։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը, ներկայացնել աշխատանքը, ինչպես նաև 50 ԱՄՆ դոլար՝ հայտի ներկայացման վճար:

Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2016թ. հունվարի 29-ն է։

Մրցույթի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ Սթենֆորդի համալսարանի էջում՝ William Saroyan International Prize for Writing https://library.stanford.edu/projects/william-saroyan-international-prize-writing:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031