
«Իմ տեղափոխությունը «ՊՍԺ» հնարավոր էր անցյալ տարի, բայց ոչ հիմա». Պիեր-Էմերիկ Օբամեյանգ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը գնահատել է իր «ՊՍԺ» տեղափոխվելու հնարավորությունը:
«Դա հնարավոր էր անցյալ տարի, բայց ոչ հիմա: Ես չէի ցանկանա վերադառնալ Ֆրանսիա:
Ես առաջվա նման հետևում եմ Լիգա 1-ին և մնում եմ «Սենտ Էտիենի» երկրպագու: Լավ կլիներ, եթե Դորտմունդի հետ խաղայինք նրանց դեմ Եվրոպայի լիգայում:
Ես նրա երկրպագուներին ցույց կտայի, թե ինչպիսի առաջընթացի եմ հասել»,- ասել է Օբամեյանգը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը