
Ջեյմս Բոնդի եզակի Aston Martin-ը կվաճառվի 2 միլիոն դոլարով

Christie’s աճուրդի տունը կատարել է Aston Martin DB10 սուպեր մեքենայի վաճառքի անոնսը, որը ստեղծվել էր հատուկ Ջեյմս Բոնդի մասին պատմող «Սպեկտր» ֆիլմի համար, գրում է The Verge-ն: Աճուրդը տեղի կունենա փետրվարի 18-ին Լոնդոնում:
Լոտը «բոնդիանակի» երկու Aston Martin DB10-երից մեկն է: Այդ մեքենայի յուրահատկությունն այն է, որ դրանում կա դերասան Դենիել Քրեյգի ինքնագիրը:
Մեքենան ունի 436 ձիաուժ V8 հզորությամբ 4,7-լիտրանոց շարժիչ:
Եզակի Aston Martin DB10-ի գինը կազմում է մոտ 1-1,5 մլն ֆունտ սթեռլինգ, ինչը հավասար է 1,5-2,2 մլն դոլարի:
Մեքենայի վաճառքից գոյացած միջոցներն ուղղվելու են բարեգործական կազմակերպությունների կարիքներին: