
Տորրեսը կարող է դառնալ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Ընթացիկ մրցաշրջանի ավարտին ավարտվում է նաև Ֆերնանդո Տորրեսի վարձակալության ժամկետը «Միլանում»: Այժմ Տորրեսը գործակալների հետ քննարկում է կարիերայի շարունակման հավանական տարբերակները:
Տորրեսի գործակալը նշել է, որ իր հաճախորդը բավականին լուրջ առաջարկներ ունի: Ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են չինական ակումբները:
«Հիմա Տորրեսն ունի 8 առաջարկություն: Ֆերնանդոն պետք է ամեն ինչ քննարկի «Ատլետիկոյի» հետ: Նա նաև առաջարկություն է ստացել, որը նրան կդարձնի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում»,- նշել է Տորրեսի գործակալը:
Սիրարփի Աղաբաբյան